ԿարևորՀասարակություն

Շուշին նոր հաղթանակների հույս ներշնչեց. Արցախը Եռատոն է նշում

Արցախն այսօր եռատոն է նշում: Նշում է զուսպ,  առանց մեծ   միջոցառումների: Դրանք չեղարկվել են՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարծման վտանգը: Եռատոնի կապակցությամբ  Արցախում է Հայաստանի վարչապետը:

Այսօր Ստեփանակերտի փողոցներում անսովոր դատարկություն է: Մայիսի 9- առավոտը սովորաբար աշխույժ, աղմկոտ, երաժշտաշատ է լինում:  Կան տոնական պաստառներ, կան  դրոշներ, բայց չկան երթերն ու զինվորական շարանցումները:  Բայց անբացակա են ժպիտները, ձեռքսեղմումները, շնորհավորանքները:

Շուշին հպարտություն է, որը նոր հաղթանակների հույս ներշնչեց, ասում է շուշեցի պատմաբան  Մհեր  Հարությունյանը:

Համավարակի վտանգով պայմանավորված՝ չեղարկվել են մայիսի 9-ի եռետոնի ավանդական միջոցառումները: Որոշումն ընդունվել է  ավելի վաղ, քան՝ նոր վարակակիրների հայտնաբերումը: Այսօր Շահումյանի շրջանի մի քանի բնակավայրերում անձանց ազատ տեղաշարժի սահմանփակումներ են մտցվել:

Ստեփանակերտում որևէ սահմանփակում չկա: Կա հորդոր՝ խուսափել  կուտակումներից:

Տոնական օրերին պահպանվում են Արցախ մուտք ու ելքի սահմանափակումները:  Մի քանի օր առաջ բացվել էր լիովին փակ՝ Կովսականի անցակետը: Բայց Վերինշենում կորոնավիրուսի դեպքի արձանագրմամբ՝ երթևեկության հատուկ պայմաններ են սահմանվել Քարվաճառ- Նոր Վերինշեն — Նոր Բրաջուր ճանապարհի վրա.  այս  հատվածը մաս է կազմում Վարդենիս- Մարտակերտ  մայրուղու: Ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով   ոստիկանության կողմից Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր  համայնքի ներսում սահմանվել են վերակարգեր, որպեսզի բացառվեն  համայնքների վարչական տարածքում երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը:

Այս օրերին Հայաստանի հանրապետությունից Արցախ ժամանած  հյուրերի  թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, գործող նախագահ Բակո Սահակյանի և  ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ  նա ծաղիկներ է դրել Ստեփանակետի հուշահամալիրում  և Շուշիում՝ մայիսի 9-ի հաղթանակը խորհրդանշող  հուշարձանների մոտ:

Այցելության համար այսօր Ստեփանակերտում փակ վայրեր չկան:  Մարդիկ փոքր խմբերով մասնակցում են հիշատակի միջոցառումներին: Հաղթանակի օրը գերեզմաններ այցելելու չգրված կարգ կա: 

Այս երեկո Ստեփանակերտում մեծ համերգ չի կայանա: Չի լինի հրավառություն: Մայիսի 9-ը,  որ համաժողովրդական լինելուց բացի նաև ընտանեկան տոնի խորհուրդ ունի, այս տարի կրկին ընտանիքներին համախմբելու է տոնական սեղանների շուրջ:

Back to top button