ԿարևորՀասարակություն

Հաղթական սերունդների շարունակականության յուրահատուկ «ֆլեշմոբ»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Զինուժ մեդիայի հաղորդման պատրաստած տեսանյութը և նման գրառում արել․ «Հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»:

ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին:

Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռներն րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն:

Back to top button