Էկոսֆերա

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ․ «Էկոսֆերա»

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել:

Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը:

Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Ցուցադրել ավելի
Back to top button