ԿարևորՄիջազգային

Սահակաշվիլին նոր պաշտոն ունի․ Վրաստանը հետ կանչեց Ուկրաինայում իր դեսպանին

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Ուկրաինայի նախագահը, չնայած պաշտոնական Թբիլիսիի բազմաթիբ հորդորներին, Վրաստանի նախկին նախագահին բարձր պաշտոն է վստահել՝ նշանակելով Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:

Վրաստանի արտգործնախար Դավիթ Զալկալիանին այսօր ասել է, որ դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Թբիլիսին չի խզի, բայց  դեսպանի հետկանչը վկայում է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին։

Ինչպես գրում են ուկրաինական և վրացական լրատվամիջոցները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով դեսպանին հետ կանչելու որոշումը, Վրաստանի արձագանքը սխալմունք է անվանել և նշել․ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և իր կադրային քաղաքականությունը բացառապես Ուկրաինայի ներքին գործն է։

Ավելի վաղ շրջանառվում էր Օդեսայի նախկին նահանգապետին  Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, սակայն խորհրդարանում Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությունը, որը պետք է քվեարկության դրվեր օրենսդիր մարմնում, մեծ խանդավառությամբ  չընդունեցին։

Իր պաշտոնական հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահը այսօր հույս է հայտնել, որ Սահակաշվիլին կկարողանա ապահովել կարևոր փոփոխություններ Ուկրաինայի կյանքում։

Back to top button