ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ եւ իր անվերապահ աջակցությունն է հայտնել աշխարհի բոլոր անկյուններում հրադադար հաստատելու Սուրբ հոր կողմից ավելի վաղ հնչեցրած կոչին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը ու նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։

Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: Նա մեծ գոհունակությամբ ընդգծել է Հռոմի Կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու անսասան կապը: Հռոմի Սրբազան Քահանայապետը վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկե համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում: Երկուստեք ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերությունների ընդլայնման պատրաստակամության մասին:

Back to top button