ԿարևորՀասարակություն

Մայիսի 9-ի տոնակատարությունը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում

Մայիսի 9-ի տոնակատարությունները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրված է․

«10:35 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր կայցելեն պետական պաշտոնյաներ

11:00 Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի եռատոնին նվիրված միջոցառումներին

11.30 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում վետերանների պատվո երթ է լինելու, որի ավարտին անակնկալ է նախատեսված

22.00 Տոնական օրը կեզրափակվի հրավառությամբ, որին կհաջորդի տոնական համերգը: Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերում

Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝

Մայիսի 9-ին արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ

Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,

«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր»:

Back to top button