Համասփյուռք

Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ «Համասփյուռք»

Հայ սփյուռքի գլխավոր մարտահրավերներից մեկը մնում է հայապահպանությունը։ Այս մասով դասական Սփյուռքը բավարար հաջողությունների է հասել։ Այլ է պատկերը հետխորհրդային հանրապետություններում։ Ռուսաստանում գտնվող հայ սփյուռքի ամենամեծ համայնքը ձուլման լրջագույն խնդիրներ ունի։

Տեղում չկան ամենօրյա հայկական դպրոցներ, հայերենի դասավանդումը մեծ հարցականի տակ է, շարունակում է չլուծված մնալ դասագրքերի հարցը։ Ինչպիսի՞ն են տեսնում հարցի ծավալումները ռուսաստանաբնակ հայոց լեզվի մասնագետները, որքանո՞վ են իրատեսական լուծման մինչ այժմ եղած տարբերակները, ի՞նչ է անհրաժեշտ անել:

«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանի և Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային ինքնավարության Պաշկովկայի դպրոցի ուսմասվար, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանըի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button