ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում բնակելի տներ կկառուցվեն երկրաշարժի հետևան­քով անօթևան մնացած ընտա­նիք­ների համար

ՀՀ կառավարության որոշմամբ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետևան­քով անօթևան մնացած ընտա­նիք­ների բնակարանային ապա­հովում» միջոցառման շրջանակներում պետբյուջեից կհատկացվի 3 մլրդ 454 հազ դրամ, որից 1մլրդ 868 մլն 936.8 հազ. դրամը կուղղվի Լոռու մարզին:

Մարզին հատկացվելիք գումարից.

1 մլրդ 819 մլն 516,8 հազ. դրամը կտրամադրվի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 153 ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով (1 մլրդ 817 մլն 527.8 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 1մլն 989.0 հազ. դրամը՝ արդեն արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

49 մլն 96. հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

324 հազ. դրամը՝ նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար:

Back to top button