ԿարևորՀասարակություն

«Իմ քայլը» տրվել է սադրանքներին. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց կատարված միջադեպի համար:

Ըստ Մակունցի՝ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների: 

«Ամեն ինչ սկսվեց «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից: Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո ԱԺ-ում շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը: Նկատի ունեմ, որ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում»,- ասաց Մակունցը:

Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն օրերս ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն: Մակունցը շեշտեց, որ դրանից հետո սկսվեցին գործընթացներ ԱԺ նիստերի դահլիճից դու

Back to top button