ԿարևորՌադիոլուր

Եթե Շուշին չազատագրվեր, մենք կկորցնեինք Արցախը. Պարգեւ սրբազան

Ռադիոլուրի հյուրասրահում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է։

Տեսակապի միջոցով   մտովի վերադարձել ենք 28 տարի առաջ։  Սրբազանի հետ  խոսել ենք  այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի, այդ օրերի տրամադրության ու ոգեղենության մասին։

Զրույց Կոմանդոսի հետ ՝մինչ  ռազմական գործողություններ սկսելը

«Բարդ ու դժվարին ռազմական խնդիր էր մեր առջև դրված։  Կոմանդոսն ասաց, սրբազան ջան, ժողովրդի կամքն է, բայց առնվազն  500 զոհ կունենաք և մոտ 600- 700  վիրավոր։  Այսինքն, բանակի կեսը պիտի կորցնենք, բայց ուրիշ ճար չունենք։ Սկսվեց գործողությունը չորս կողմից։ Մենք  գնում էինք մեջտեղից ու ոչ- ոք չէր հավատում, որ այդ ասֆալտով դեմ առ դեմ պետք է գնանք մահվանը նայելով։  Բայց ես միշտ ասում էի,  որ մենք անպայման ազատագրելու ենք Շուշին»,- ասում է Պարգեւ սրբազանը։ 

Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքների մասին

«1993թ.  Շուշիի ազատագրման մեկ տարի  ենք նշում։ Ես միշտ ասում էի, որ Աղդամը, Լաչինը, Գանձակը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը մի օր մերն են լինելու։  Հիմա Շուշիի հրապարակում ենք, մոտ  10 հազար մարդ կար տարածքում։ Խաչքար պետք է օծեինք։ Եկանք, գրկվեցինք Վազգենի հետ։

-Ասում եմ  նայի՛ ուղիղ աչքերիս մեջ ու ասա, հիմա հավատո՞ւմ ես, որ Վանում էլ պիտի լինենք։

— Հա, հավատում եմ,- ասաց` նայելով աչքերիս մեջ։

— Բայց ոնց- որ մի քիչ կասկածում ե՞ս։

— Սրբազան մարդ պետք է երազանքներից մի քիչ վախենա, երբեմն իրականություն են դառնում,- ասաց Վազգենը։

Արցախյան ազատամարտը բաժանվում է երկու մասի՝ Շուշից առաջ եւ հետո։

Պատմության անիվը ինչպես կպտտվեր, եթե չազատագրվեր Շուշին` հարցնում եմ սրբազան հորը։ «Եթե Շուշին  չազատագրվեր` մենք կկորցնեինք Արցախը»,- ասում է։

Back to top button