ԿարևորՀասարակություն

Դատապարտում եմ բռնությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է իր եզրափակիչ ելույթը ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին քննարկմանը։

Նա անդրադարձել է առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Դատաապարտում եմ բռնության ցանկացած երեւույթ իր բոլոր դրսեւորումներով:

«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական, հոգեբանական եւ  պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետեւողականորեն եւ շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական  բռնությունների:

Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնության կին պատգամավորներին  սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վերաբերյալ:

Այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը, քայքայել ժողովրդի եւ քաղաքական մեծամասնության միջեւ առկա վստահությունը:

Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս՝ միջադեպը, որ դատապարտելի է:

Տեղի ունեցածը այլ կերպ քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո: Բայց ես դատապարտում եմ, որ մենք կարող ենք տրվել այդ սադրանքներին: Իմ եղբորը, իմ ընկերոջը դատապարտում եմ, որովհետեւ մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»:

Back to top button