ԿարևորՀասարակություն

«Ստարտափ ակումբ» (Startup Club) կրթական նախաձեռնությունը՝ Աբովյանում

Կոտայքի մարզպետարանի միջնորդությամբ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում շուտով կգործի «Ստարտափ ակումբ» (Startup Club) կրթական նախաձեռնությունը:

Նախաձեռնության հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթի տարածմանը:

Ինչպես Կոտայքի մարզպետարանի կայքէջում է նշվում, Կոտայքի մարզում լուրջ անելիքներ կան ոչ ֆորմալ կրթության մասսայականացման հարցում, և այսուհետ ևս մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության քայլերը միտված են լինելու այդ ուղղությամբ հաջողություններ գրանցելուն:

Այս նախաձեռնությունը մեկն է այն հաջորդական քայլերից, որոնք կոտայքցի երիտասարդներին հնարավորություն կտան ոչ ֆորմալ կրթական միջավայրի և դինամիկ զարգացող ստարտափ մշակույթի ու էկոհամակարգի մաս դառնալ, գեներացնել իրենց համարձակ, նորարար գաղափարները, զարգացնել ու կյանքի կոչել դրանք:

Ստարտափ ակումբի տարածքի վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Լուսանկարներում 3D տարբերակով ներկայացված է ապագա տեսքը:

Back to top button