ԿարևորՀասարակություն

Սոցաջակցության 5-րդ միջոցառման դիմումների վերջնաժամկետը մայիսի 10-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:  

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.

1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Ովքեր են պետական օժանդակության 5-րդ ծրագրի շահառուները

5-րդ միջոցառում

2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողները աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով պետությունից անհատույց դրամական օժանդակություն կարող են ստանալ։

Կառավարության հաստատած 5-րդ ծրագրով դրամաշնորհ կարող են ստանալ բոլոր այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նրանց ստացած եկամուտների ծավալը չի նվազել նշված ժամանակահատվածում։ Դրամաշնորհը հասանելի է ապրիլի 1-ից։

Դրամաշնորհի չափը կազմելու է մոտավորապես ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16-50 տոկոսը։ Մասնավորապես՝ մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին։ 5 և ավել աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում աջակցության չափը հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը բազմապատկելով աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասով։

Back to top button