ԿարևորՀասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով։ Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով: Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։

Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:

Back to top button