Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ակտիվ՝ արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղություններով

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Նախորդ տարի Հայաստանն ակտիվ քայլեր է արել արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ:

Հայաստանի առաջնահերթ գերակայություններից են եղել բանակցային գործընթացում  Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2019 թ. գործունեության ամփոփված հիմնական արդյունքերի արտաքին քաղաքականության բաժնում, որն ԱԺ-ում  ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հաշվետվության, Արցախի շուրջ տարվող բանակցությունների շրջանակում ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ. հունվարի 22-ին ոչ պաշտոնական հանդիպում է եղել Դավոսում  եւ մարտի 23-ին պաշտոնական  քննարկում՝ Վիեննայում: Ակտիվ են եղել արտաքին գործերի նախարարների մակարդակով  քննարկումները: Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպել են 5 անգամ՝ Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Բրատիսլավայում:

Նախորդ տարի մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում էական քայլեր են արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: 2019 թ. ապրիլին միանգամից երեք երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող  որոշումներ են ընդունել:  Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր: Մինչ այդ, ապրիլի 10-ին Իտալիայի պառլամենտը կոչով դիմել էր կառավարությանը, որպեսզի վերջինս ընդունի հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Տարին ավարտվել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմամբ, որին նախորդել էր հոկտեմբերի 30-ի ներկայացուցիչների պալատի համանման որոշումը»:

Մանրամասնեը՝ այստեղ:

Back to top button