ԿարևորՏնտեսական

Կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը:

Նախարարն ասել է, որ հարցում է արվել 185 ընկերության շրջանակում և պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություններից 54%-ը ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ է գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների 45%-մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ:

Հարցված ընկերությունների 74%-ը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանք կամ վերամասնագիտանալ:

Նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մշակել է ՏՏ ոլորտի տնտեսավարողների համար դրամաշնորհային փաթեթներ, նպատակ ունենալով օժանդակել աշխատատեղերի պահպանությանը և խթանել ոլորտում նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրագործմանը:

Դրամաշնորհները տնտեսավարողներին տրամադրվելու են սահմանաչափերով և շահառուների շրջանակներով՝

  • նորարարական դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 10 միլիոն դրամ.
  • կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 20 միլիոն դրամ.
  • համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ տրամադրվում է համաֆինանսավորում ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ:
Back to top button