ԿարևորՔաղաքական

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մարուքյանը

Մոտ 40 րոպե այսօր առանձնազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել Աժ–ում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում։ Հանդիպումից հետո վարչապետը որևէ մեկնաբանություն չի արել։ Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ ներքաղաքական խնդիրներին կամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած վերջին բանավեճին չեն անդրադարձել։ Խոսել են բացառապես արցախյան հիմնախնդրի մասին և խմել են սուրճ՝ սև, դառը։

«Արցախի խնդրով այս պահին այն եղած շահարկումները, որ կան, դրանք բոլորը ինձ համար հենց սկզբից փարատված էին և հիմա էլ փարատված են։ Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված։ Մեր ներքաղաքական շահարկումներում ամեն օր ասում են, որ Արցախը հանձնում են, սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին այսինչ բանն է դրված։ Մանրամասն խոսել ենք։ Եթե ինչ որ որոշում լինի, կգան խորհրդարան, այդպես հայտարարվեց, կգնան Արցախ ու հրապարակային կսկսվեն քննարկումները։ Ես կարծում եմ, որ դրան մենք դեռ շատ, շատ, շատ երկար սպասելու ենք։ Որովհետև այդպիսի որոշման հանգել, որ բոլոր երեք կողմերին էլ բավարարի, բոլորը համակարծիք լինեն, դա չգիտեմ ինչքան ժամանակվա խոսակցություն է»,- ասել է Մարուքյանը։

Նույն խնդրով հանդիպում «Լուսավոր Հայաստան» խմբակցություն տեղի է ունեցել երեկ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ ժամանակ առ ժամանակ նման հանդիպումների կարիք կա՝ հստակեցումներ ունենալու համար։

Back to top button