ԿարևորՍպորտ

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես թույլատրել է մայիսին Բունդեսլիգայի վերսկսումը

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես թույլատրել է մայիսին Բունդեսլիգայի վերսկսումը։ Այս մասին տեղեկացնում է Բունդեսլիգայի պատշոնական կայքը:

Sport Bild-ը գրում է, որ առաջնության մեկնարկը տեղի կունենա մայիսի 15-ին։

Ինչպես առաջին Բունդեսլիգան, այնպես էլ Երկրորդ Բունդեսլիգան շարունակվելու են 26-րդ տուրից։ Հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների ներկայության՝ փակ դռների հետևում։

Այսօր գերմանական երկու Բունդեսլիգաների բոլոր 36 ակումբների ներկայացուցիչների միջև տեղի կունենա տեսակոնֆերանս, որի ընթացքում կքննարկվի և պաշտոնապես կհաստատվի առաջնության վերսկսման օրը։

Back to top button