ԿարևորՀասարակություն

Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է. Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն ստացել է թեստի պատասխանը, այն բացասական է։

«Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։․․․

Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք»,- գրել է նա։

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երկու օր առաջ ինքնամեկուսացել էր. նա շուրջ 6 օր շփում էր ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, որի թեստը նախօրեին հաստատվել էր։

Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ նշել, որ COVID–19–ը իր թեստը հաստատվել է։

Back to top button