ԿարևորՀասարակություն

Պետական պարգևներ՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ:

Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական պարգևներ:

Ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում խոցել այն:

Կարդացեք նաև
Close
Back to top button