ԿարևորՀասարակություն

Չարթերային չվերթով Ղազախստանից Հայաստան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի

Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 6-ին դեպի Երևան ուղղություն է վերցրել «SCAT» ավիաընկերության օդանավը: Այս մասին Ղազախստանում ՀՀ դեսպանություն հաղորդագրություն է տարածել։

«Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում»,- նշված է հաղորդագրությունում:

Back to top button