ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են Բերձոր-Քարվաճառ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ապրիլի սկզբից մեկնարկել են Բերձոր-Քարվաճառ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. այն Քաշաթաղի շրջկենտրոնին է կապում շրջանի մոտ 15 գյուղական համայնք, ինչպես նաև՝ Քարվաճառի շրջանը:

«Արցախպրես»-ի   թղթակցին «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ ճարտարագետ Կարեն Դանիելյանն ասել է, որ ընկերության տեխնիկական միջոցներն աշխատում են Քարեգահ-Բազմատուս հատվածում: Արդեն մոտ 10 կմ հատված բարեկարգվել է:

Կ. Դանիելյանը տեղեկացրել  է՝  կվերանորգովի  նաև Դրախտաձոր տանող մոտ 20 կմ ճանապարհահատվածը: «Մինչ տարեվերջ ճանապարհաշինարարները կաշխատեն այս հատվածում: Բարեկարգման  այս աշխատանքները կնպաստեն նաև զբոսաշրջության զարգացմանը: Տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, գեղատեսիլ  բնությամբ»,-նշել է  Կ.  Դանիելյանը: 

Back to top button