Ռետրո ակումբ

Ձայնադարան-Ոսկե Հիթեր․ «Ռետրո ակումբ»

Ռենատո Կարոսոնե անունը երևի հիմա քչերին ինչ-որ բան կհիշեցնի, հատկապես երիտասարդ սերնդին, բայց բավական է ասել, որ խոսքը «We no speak Americano» երգի մասին է, անմիջապես մեղեդային հիշողությամբ շատ բան կվերականգնվի։

Նեապոլիտանական բարբառով գրված «Tu Vuò Fà L’Americano» -ն գալիս է հեռավոր 50-ականներից։

Այն ներկայացված էր սվինգի և ջազի համատեքստում և առաջին անգամ մեծ լսարանի դատին հանձնվեց 1958թ. հենց Կարոսոնեի կատարմամբ` իտալական ֆիլմերից մեկում, իսկ 1960թ-ին կինոռեժիսոր Մելվիլ Շավելսոնի «Այն սկիզբ առավ Նեապոլում» ռոմանտիկ կատակերգությունում հնչում էր հռչակավոր Սոֆի Լորենի կատարմամբ:

Կարճ ժամանակ անց երգը հսկայական հաջողությունների հասավ` ընդգկելով տարբեր մայրցամաքներ` Եվրոպա, Ավստրալիա, Լատինական Ամերիկա և Հյուսիսային Ամերիկայի լավագույն հիթ-շքերթները:

Ռենատո Կարոսոնե, Ֆեթս Դոմինո, «Lynyrd Skynyrd», «Sonny and Cher», փոփի արքան ու ամենաբնապահպան Սթինգը։

Ցուցադրել ավելի
Back to top button