Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Պետություն-մասնավոր արդյունավետ գործընկերական հարաբերություններ

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Անցումնային փուլում գտնվող մեր պետության տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ոչ միայն մասնավոր ձեռներեցությունը խթանող իրավական դաշտ, բարենպաստ հարկային վարչարարություն, այլեւ պետություն-մասնավոր փոխվստահության մթնոլորտ: Մյուս կողմից առանձնակի կարեւորություն ունի նաեւ պետական քաղաքականության մեջ եւ իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերում մասնավոր ընկերությունների ներգրավումը:  Այն հնարավորություն կտա որակյալ եւ վերահսկելի մեխանիզմներով իրականացնել պետական կարեւոր ծրագրերը, մյուս կողմից էլ էականորեն կխթանի մասնավոր հատվածի զարգացումը:

Այս հարցին համակարգային իրավական կարգավորում տալու համար 2019 թ. կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքը: Պետությունը հիշատակված իրավական ակտով նպատակ է հետապնդում համախբել մասնավոր հատվածի հնարավորությունները, արդյունավետ գործելու կարողությունները եւ դրանք  ներգրավել  պետությանն առաջադրված տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցերի լուծմանը: Օրենքով սահմանվել են գործընկերային հարաբերությունների երկկողմ պարտավորություններ, ինչը նպատակաուղղված է  խթանելու առաջին հերթին ժամանակակից տեխնոլոգիաներով առաջնորդվող եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button