ԿարևորՀասարակություն

Կփորձենք գործընկերների հետ խոսել. Նիկոլ Փաշինյանը՝ գազի գնի մասին

ԵԱՏՄ-ի օրակարգում  խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է, գազի գինը որոշելիս այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ:  Այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազի գնի վերաբերյալ հարցին:

«Իհարկե այդ հարցը մտահոգիչ է, քանի որ, ընդհանուր առմամբ, այն մղումները, որ ունեն Գազպրոմի մեր գործընկերները՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել Գազպրոմ Արմենիա ընկերությունը, մեզ համար հասկանալի և ընդունելի են: Եթե գազի խողովակները չսպասարկվեն, շարքից դուրս կգան ու վառելիքը չի հասնի տեղ: Այսինքն, պետք է, որ ընկերությունը պատշաճ շահույթ ունենա՝ ենթակառուցվածքները սպասարկելու համար:

Բայց  այս փուլում ինչ խնդիր ենք տեսնում: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում կարծում ենք, որ պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել, մանավանդ, որ ԵԱՏՄ-ի օրակարգում  խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է: Եվ մենք կարծում ենք, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ»,-ասել է վարչապետը:

Back to top button