Վերնատուն

Թարգմանելը հաճելի տանջանք է․ թարգմանիչ Կառլեն Մատինյան․ «Վերնատուն»

Հին ու նոր թարգմանությունների, նոբելյան մրցանակակիր հեղինակների ու նրանց մեկուսացվածության, հայ թարգմանական դպրոցի մասին զրույց թարգմանիչ, բանասիրական գիտությունների, դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Մատինյանի հետ։

Կառլեն Մատինյանը հայտնի է գերմանալեզու մի շարք ստեղծագործությունների թարգմանություններով , դրանցից 4-ը Նոբելյան մրցանակակիր հեղինակներ են։

Թարգմանություններից շատերը ընթերցողների լայն շրջանում մեծ պահանջարկ են վայելում։ Գյունթեր Գրասսի «Թիթեղյա թմբուկը», Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին», Պատրիկ Զյուզքինդ «Օծանելիք», Պետեր Հանդկեի չորս վիպակներից կազմված «Դանդաղ վերադարձ տուն» գիրքը, Լութց Զայլերի, Մաքս Ֆրիշի ստեղծագործությունները և այլն։

Ցուցադրել ավելի
Back to top button