ԿարևորՀասարակություն

Երևանը ևս երկու փոշեկուլ մեքենա է նվեր ստացել

Երևանի քաղաքապետարանն ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ»,- հայտնել է Կարապետյանը։

Ըստ նրա՝ այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Back to top button