ԿարևորՀասարակություն

Նախարարն այցելել է Արտաշատի ԲԿ՝ ծանոթանալու իրականացվող բուժօգնության կազմակերպման պայմաններին ու ընթացքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին:

Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից է իրականացնում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:

Նախարար Թորոսյանն իր գոհունակությունն է հայտնել ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:

— Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է,-մասնավորապես նշել է Ա. Թորոսյանը:



 

Back to top button