Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ուժեղացվում է Հայաստանում որսի վերահսկողությունը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպություններին անդամակցում է մոտ 60 հազար քաղաքացի: Այլ կերպ ասած՝ հանրապետությունում փաստացի կան այդքան անհատներ, որոնք տանն ունեն որսի համար նախատեսված զենք: Ըստ գործող կարգի, զենք ունենալու համար ընդամենն անհրաժեշտ է, որ քաղաքացին անդամակցի որեւէ որսորդական միության: 

Այս հարաբերությունները կարգավորող «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» օրենքով նախատեսված է, որ միություններին անդամակցող  անհատը պետք է հանձնի որսորդական մինիմումներ, որի միջոցով ստուգվում է որսորդների որս կատարելու համար պարտադիր եւ անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը: Օրենքով նաեւ սահմանվում է, որ  ֆիզիկական անձինք միայն այդ մինիմումները հանձնելուց հետո կարող են ստանալ որսորդական վկայականները, վերջիններիս պարտադիր առկայության դեպքում է միայն թույլատրվում զենք ձեռք բերել: «Զենքի մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել, եթե համարվում է որսորդական հասարակական կազմակերպության անդամ:

Բայց այդ հասարակական կազմակերպություններին անդամակցողները եւ ոլորտին մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում որսորդական մինիմումներ են հանձնել հատուկենտ քաղաքացիներ: Հայաստանում որսորդական վկայական կարելի է ստանալ մի քանի րոպեում՝ առանց մինիմումների հանձնման: Այս երեւույթը պայմանավորված է երկու հանգամանքով:

Առաջին՝ գրեթե բոլոր որսորդական հասարակական կազմակերպությունները կամ դրանց ղեկավարները զբաղվում են նաեւ  զենքի վաճառքով, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կազմակերպություններին անդամակցում է միայն զենք ձեռք բերելու իրավունք ստանալու համար: Երկրորդ՝ հանրապետությունում  այսքան տարի չի ընդունվել եւ գործել որսորդական մինիմումների անցկացման կարգը, հետեւաբար, չէր կարող պատշաճ ձեւով կազմակերպվել եւ իրականացվել նաեւ որսորդական մինիմումների հանձնման գործընթացը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button