ԿարևորՀասարակություն

Աջափնյակում աջակցություն է ստացել 1500 ընտանիք

Աջափնյակ վարչական շրջանում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել արտակարգ դրության պայմաններում դժվարին կացության մեջ հայտնված մոտ 1500 ընտանիքի։ Այս մասին հայտնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։

Երեւանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի, բարերարների և տարբեր կազմակերպությունների միջոցներով պարենային եւ ոչ պարենային ապրանքների աջակցության փաթեթներ են ստացել վարչական շրջանի միայնակ եւ անժառանգ տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ եւ բազմանդամ ընտանքիները, ինչպես նաեւ այս օրերին ծանր կացության մեջ հայտնված բնակիչները։

Back to top button