ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը նվազում են

Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվը նվազել է: Այս երկրների իշխանությունները պատրաստվում են մեղմացնել կարանտինային պայմանները:

Ֆրանսիայում գրանցվել է 135 մահվան դեպք, Իսպանիայում մահացել է 164 մարդ, և դա ամենացածրն է մարտի կեսերից ի վեր, Իտալիայում 174 մարդ է մահացել, և սա ամենացածր ցուցանիշն է երկու ամսվա ընթացքում:

Ռուսաստանում շարունակվում է վարակի նոր դեպքերի աճը: Օրական գրանցվում է 10 633 դեպք: Բայց մահացությունը մնում է ցածր համեմատած այլ երկրների հետ` օրական 58 մահ:

Բրիտանիայում ամեն օր կորոնավիրուսից մահանում է 315 մարդ: Բայց բրիտանական իշխանությունները նշում են, որ պիկն անցել են, և ավելի քիչ մարդիկ են հոսպիտալացման կարիք ունենում:

Back to top button