ԿարևորՀասարակություն
Մարտի 15-ից հետո Հայաստան է վերադարձել 23 000 ՀՀ քաղաքացի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ մայիսի 4-ին հայրենիք կվերադառնան Բեյրութից ՀՀ 20, իսկ մայիսի 6-ին՝ Ղազախստանից ՀՀ 30 քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ՝ մարտի կեսերից սկսած Հայաստան է վերադարձել 23 000 ՀՀ քաղաքացի։ Մարտի 15-ից մինչև մայիսի 6–ն ԱԳՆ խողովակներով Հայաստան է տեղափոխվել 2035 ՀՀ քաղաքացի։ Վերադարձածները ժամանել են Իտալիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Վարշավայից, ԱՄՆ–ից, Քուվեյթից, Թուրքիայից, Իրաքից, Ուկրաինայից, և այլ երկրներից։
Նախարարն ասել է, որ մեծ է Ռուսաստանից հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը: Արտաքին գործերի գերատեսչությունը շարունակելու է կազմակերպել նրանց վերադարձը։