ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է, դրանց մեջ մտնում են նաև խնդիրներ՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով գազի սակագնի և ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային խնդիր ունենք: Երկու հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով, գազի հարցը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:

Back to top button