ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում, տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ըստ նրա՝ այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի կամ նպաստի վճարումն իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, այն կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից:

Back to top button