ԿարևորՀասարակություն

Վերանորոգվում է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզում ծանոթացել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացքին:
Նախարարին ուղեկցել են փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ճանապարհաշինության ոլորտի պատասխանատու աշխատակիցներ:

Վերջիններս նախարարին ներկայացրել են
նշված հատվածի կառուցման ընթացքում կիրառվող ճանապարհաշինական նոր մեթոդը:

Ընդհանուր ճանապարհատվածը 12,7 կմ է, որից մինչև Եղվարդ 3,5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն ավարտված է:

Պատասխանատուների խոսքերով եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն 2 ամսից: Աշխատանքներն իրականացվում են առանց ցեմենտի օգտագործման, տեղում 20 սմ ամբողջությամբ հարթեցվում է: Հիմնային շերտի տեղադրումից հետո կիրականացվի ասֆալտապատում: Վերականգնվել են անասունների, գյուղտեխնիկայի փոխադրման անցումները:

Back to top button