ԿարևորՀասարակություն

Ավտովթար՝ Երևանի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում

Մայիսի 2-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1950 թ․) և մոտոցիկլետ (վարորդ՝ Վահե Թ., ծնված 1994 թ․): Մոտոցիկլետի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները դադարեցրել են մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը։

Back to top button