ԿարևորՀասարակություն

Ryanair-ը 2020թ-ի հուլիսից կվերականգնի թռիչքները

Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությունը կվերսկսի իր կանոնավոր չվերթերը 2020թ․ հուլիսից ոչ շուտ։

2020թ․ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Ryanair-ը կկատարի ընդհանուր թռիչքների սովորական թվի 1%-ից էլ պակաս եւ կտեղափոխի 99,5%-ով ավելի քիչ ուղևոր, քան պլանավորել էր նախկինում։ Կանխատեսնում է, որ տարվա կտրվածքով ուղեւորահոսքը կկրճատվի ավելի քան 35%-ով։

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ 2019թ․-ին արձանագրված պահանջարկի եւ գների վերականգնման համար կպահանջվի ամենաքիչը երկու տարի։

Ryanair-ը հայտարարել է նաև մինչեւ 3000 աշխատակիցների կրճատման հնարավորության մասին։

Սպասվում է, որ կկրճատվեն հիմնականում օդաչուների և բորտուղեկցորդների աշխատատեղերը, իսկ մյուսները կստանան չվճարվող արձակուրդ, և կլինի աշխատավարձերի կրճատում մինչև 20%-ի չափով: Հնարավոր է նաև «մի շարք ավիաբազաների փակում ամբողջ Եվրոպայում, մինչև օդային ուղևորությունների պահանջարկի վերականգնումը:

Ryanair-ը մուտք է գործել հայաստանյան շուկա 2019թ․ հոկտեմբերին։

Back to top button