ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա համար շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը 7-րդ հորիզոնականում է, նա պահպանել է իր տեղը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին:

Հայ շախմատիստներից փոփոխություն է գրանցել է Կարեն Գրիգորյանը: նա 3 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը՝ զբաղեցնելով 71-րդ հորիզոնականը: 53-րդ հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 77-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում 56-րդ տեղում Էլինա Դանիելյանն է: Աննա Սարգսյանը 58-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդը:

Կարդացեք նաև
Close
Back to top button