ԿարևորՀասարակություն

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների, հայտնում է, որ մինչև սթ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

Հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես դեսպանությունը խոստանում է այն հայտնել։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշվում է, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Դեսպանությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։

Back to top button