Համասփյուռք

Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն․ «Համասփյուռք»

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի հայահոծ նահանգի հանրային դպրոցներում մեծ թվով հայ աշակերտներ կան։ Նրանց մեծ մասը հնարավորություն չունի հայեցի կրթական դասընթացների մասնակցել։

Միևնույն ժամանակ թափ է առնում նահանգում գործող երկլեզու կրթական ծրագիրը։ Այն ներառում է նաև հայերենի դասավանդում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը հայերենով այլ առարկաներ դասավանդելն է։ Այս ծրագրի շահառուներից է Ջեֆերսոնի անվան հանրային դպրոցը։

Ինչպիսի՞ն է օտար երկրում գործող հայեցի դիմագծով ամերիկյան հանրային դպրոցի առօրյան։ Ինչպե՞ս է գործում երկլեզու ծրագիրը։ Ի՞նչ մարտահրավերներ են ծառացել դպրոցի առջև։

«Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայապահպանություն» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցի տնօրեն Արմինե Ալեքսանի և Գլենդելի հանրային դպրոցների կրթաշրջանի հայերեն երկլեզու ծրագրի պատասխնատու Միգանուշ Մելքոնյան-Աճեմյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button