ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Շիրակի և Լոռու մարզերում կորոնավիրուսը փոխել է արտագնա աշխատանքի ծրագրերը

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Շիրակի  մարզի՝  Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող տեղաշարժի  սահմանափակումները այսօրվանից հանվել են: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

Իրավիճակը վերահսկելի է Լոռու մարզում: Աշխատանքի են անցել «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատակիցները:

Կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել 2 մարզերում զարգացման ծրագրերի իրականացման վրա: Սոցիալական աջակցության ծրագրերը ի՞նչ  չափով են օգնում մարզի անապահով ընտանիքներին: Քանի՞ ընտանիքի լույս է անջատված և ի՞նչ են անում մարզպետերը:

«Ռադիոլուրի հյուրասրահում» այս և այլ  հարցերի մասին զրուցել է  Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի  և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

Back to top button