ԿարևորՀասարակություն

Ովքեր են ապահովում մեր բուժաշխատողների աշխատանքային մեկուսացումը

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրինությունը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել «Հոլիդեյ ին իքսփրես Երևան» հյուրանոցի սեփականատիրոջը և աշխատակիցներին հիվանդանոցի բուժաշխատողների աշխատանքային մեկուսացումը սեփական նախաձեռնությամբ կազմակերպելու և դրական ու ջերմ միջավայր ապահովելու համար: Հյուրանոցի աշխատակիցների լուսանկարները հրապարակված են հետևյալ գրառմամբ.

«Ահա այս չափ հյուրընկալ և դրական մարդիկ են ապահովում մեր բուժաշխատողների աշխատանքային մեկուսացումը «Հոլիդեյ ին իքսփրես Երևան» Holiday Inn Express Yerevan (Yerevan, Armenia) հյուրանոցում։

Արդեն իսկ երկու ամիս է, ինչ մեր բուժանձնակազմը իր աշխատանքային մեկուսացումը անցկացնում է այս դրական և ջերմ միջավայրում։

 Հյուրանոցային համարները տրամադրվել են սեփականատիրոջ սեփական նախաձեռնությամբ։ Այս մարդասիրական, մեծահոգի և շնորհակալական քայլը Ձեր կողմից, գնահատելի է և պատվարժան։

Շնորհակալություն Holiday Inn Express Family»:

Back to top button