ԿարևորՀասարակություն

Մանրամասներ՝ մահացած 27-ամյա պացիենտի մասին

Կորոնավիրուսից մահացած 27-ամյա պացիենը շուրջ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 82 նոր դեպք, ապաքինվել է ևս 48 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: 

Back to top button