ԿարևորՄիջազգային

Կորոնավիրուսային ուիքենդ. ինչ չի թույլատրվում անել մոսկվացիներին մայիսյան տոներին

Այս տարվա մայիսյան արձակուրդները ռուսաստանցիները կանցկացնեն ինքնամեկուսացման պայմաններում: Իշխանություններն ասում են, որ դեռ վաղ է փողոց դուրս գալ: BBC-ին փորձել է պարզել, թե ինչ չի թույլատրվում անել մոսկվացիներին մայիսյան տոներին:

Տոներին թույլատրվում է մեկնել քաղաքից դուրս, բայց ամառանոցում ընկերների հետ խորոված անել խորհուրդ չի տրվում:

Համաձայն Ռոսպոտրեբնադզորի կայքում հրապարակված խորհուրդ-առաջարկների, մայիսյան արձակուրդները ցանկալի է անցկացնել այն մարդկանց հետ, որոնց հետ արդեն շփում եղել է (օրինակ՝ մեկուսացած են եղել նույն բնակարանում):

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հարազատներին, ընկերներին այցելություններից, բնության գրկում պիկնիկներ անելուց: Ամեն կերպ պետք է հրաժարվել սերտ շփումներից:

Ամառանոցում հարևանների հետ շփվելիս պետք է հիշել սոցիալական հեռավորությունը  պահպանելու մասին: Նաև չպետք է մոռանալ, որ գարնան այս ամսին շատ են միջատները, տիզերը:

Տարեցներին ու խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում տոներին դուրս չգալ քաղաքից և ընկերների տոնը շնորհավորել՝ օգտվելով կապի և հաղորդակցության ժամանակակից միջոցներից:

Back to top button