ԿարևորՀասարակություն

Բժշկական արտահագուստ՝ նվեր նորաձևության տնից

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայաստանյան Onze evn նորաձեւության տնից որպես նվիրատվություն ստացել է 52 արտահագուստ՝ կարված հատուկ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների համար՝ նախապես վերցված չափերով ու կարիքներին համապատասխան։

Տեղական այս արտադրությունը զբաղվում է բացառապես տղամարդկանց վերնաշապիկներ կարելով։ Դեռեւս ընդամենը 2 աշխատակից ունեցող Onze evn-ը, որն ընդլայնվելու հետագա ծրագրեր ունի, կարեւորելով ԱԱՏՄ աշխատանքը, որոշել է ժամանակավորապես նոր պրոֆիլավորմամբ աշխատել ու կարել է բժշկական արտահագուստ։ Դրանք կտրամադրվեն սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ որպես համազգեստ։

Նորաձեւության տան ղեկավար Տաթեւ Ավետիսյանը մեծապես կարեւորում է վիրուսի տարածման պայմաններում սոցիալական պատասխանատվության ցուցաբերումը։

Back to top button