ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի վարչապետը կորոնավիրուսով է վարակվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վարակվել է կորոնավիրուսով և գնում է ինքնամեկուսացման:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, հենց նոր հայտնի դարձավ, որ իմ կորոնավիրուսի թեստը դրական է: Պահանջվում է, որ ես մեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին: Դա անհրաժեշտ է գործընկերներիս անվտանգության համար»,- ասել է Միշուստինը:

Վարչապետի ու Պուտինի զրույցը տեղի է ունեցել հեռավար:

Back to top button