ԿարևորՀասարակություն

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին 300 հազար դրամ պարգևատրում կհատկացվի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում կտրամադրվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հարցը զեկուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ հատկացված է 86 մլն դրամ, արտակարգ դրությամբ պայմանավորված հանրային միջոցառումներ չեն լինելու:

Նախարարը նաև հիշեցրել է, որ 2019 թվականից արդեն կրկնապատկվել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազարից հասնելով 100 հազար դրամի:

Back to top button