Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շահառուներն ավելացել են


8-րդ միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասին:
8-րդ ծրագրում ընդգրկվել են նաև՝ հագուստի արտադրության, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների, քարե իրերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում ներգրավված աշխատողները, նաև՝ օդային տրանսպորտի գործունեությունը, որը վերաբերում է ավիատոմսերի վաճառքում ներգրավված անձանց, կինոթատրոնների գործունեությունը, լուսանկարչության բնագավառում գործունեությունը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթը, կրթական գործունեությունը՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառը, ստեղծագործական արվեստի ու հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառը, լվացում, մարքում և չոր մարքում ծառայությունը, տպագրության ծառայությունը։
Դիմումները մուտքագրել կարելի է մայիսի 4-ից։