ԿարևորՀասարակություն

Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշվել է ևս մեկ միջոցառում իրականացնել՝ 16-րդը:

«Մենք մինչև հիմա աջակցել ենք մինչև 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդներին, հիմա մենք որոշել ենք աջակցել այն սպառողներին, որոնք ունեցել են մինչև 10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Մենք կունենանք 207.837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,- այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսելով կոմունալ ճգնաժամի ավարտի մասին։

Նա նշել է, որ չվճարվող կոմունալների պատճառով արտակարգ դրության պայմաններում երկրի էներգահամակարգը կանգնել էր կոլապսի վտանգի առջև։

«Այս պարագայում կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»

Նրա խոսքով՝ 16-րդ միջոցառման երկրորդ կետով օգնություն կտրամադրվի չգազաֆիկացված գյուղերին. «Նախորդ միջոցառումներում աջակցություն ենք ցուցաբերել առանձին գազի և առանձին էլեկտրաէներգիայի համար։ Չգազաֆիկացված 310 գյուղ կա, որոշել ենք այդ գյուղերի համար էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել 50 տոկոսով, բացի նախորդ փոխհատուցումներից»։

Ըստ Փաշինյանի՝ այս պահի դրությամբ մեր էլեկտրական հոսանքի 70 հազար բաժանորդներից անջատված է 2600-ի հոսանքը, իսկ գազի պարագայում 620 հազար բաժանորդներից 1300-ի գազն է անջատված։

Back to top button