Էկոսֆերա

Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին, կատարվել է ծառերի հերթական գողություն․ «Էկոսֆերա»

Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին, Կատարվել է ծառերի հերթական գողություն։

Ի՞նչ դիրքեր են զբաղեցնում խոշոր մետաղական հանքարդյունաբերողներն ու էներգետիկ ընկերությունները հարկատուների ցանկում։

Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները, Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները: Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից՝ Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝ 1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11 բրգաձև գիհի:

Սա անպատժելիության հետևանք է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից գողացել էին կիպարիս տեսակի 4 ծառ։

Back to top button